Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 մլն դոլարով և գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա. վարչապետ
Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով եւ հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Կառավարության լրատվական ծառայության հրապարակած տվյալներին:
Վարչապետը նշել է, որ միջազգային պահուստները ֆինանսական եւ մակրոտնտեսական կարեւոր գործոն են: Նաեւ այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում: