1172 դիտում
23:00 10-06-2015
Կայացել է Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նանսենի թանգարանում, տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի հեղինակած «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը:
Գիրքը նվիրված է հայոց պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, ինչպես նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի կրած զրկանքներին: Քննարկմանը ներկա են գտնվել Հայաստանի
«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, գրքի հայերեն տարբերակի թարգմանիչ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Էվելինա Մակարյանը, գրող -գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ, նանսենյան անձնագրով փրկված ծնողների զավակ Գրիգոր Ջանիկյանը, «Ֆրիտյոֆ Նանսեն-աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Տեր-Սահակյանը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաներն ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի գրական ժառանգության համախոհները: Թանգարանում Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված թեմատիկ քննարկումները պարբերական բնույթ կկրեն:
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
13:29 11-02-2015
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այսուհետ կլինի Երևանի քաղաքապետարանի հոգածության ներքո
7261 դիտում
22:44 19-05-2015
Չեխովի անվան դպրոցի վահանակի շնորհանդեսը՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանում. ֆոտոշարք
Այս բաժնից
745 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1018 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1276 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ