211652_close_icon
views-count1474 դիտում article-date 13:29 11-02-2015

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այսուհետ կլինի Երևանի քաղաքապետարանի հոգածության ներքո

Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը: ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված և Երևան համայնքին փոխանցված թանգարանին ավագանու որոշմամբ ամրացվել են նաև Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.4/4 հասցեում գտնվող շենքը և շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը: Հարկ է նշել, որ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը դարձավ Երևան համայնքի ենթակայության թվով 5-րդ թանգարանը:

Նմանատիպ նյութեր