Չեխովի անվան դպրոցի վահանակի շնորհանդեսը՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանում. ֆոտոշարք
Այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ աշակերտներ այցելեցին Երևանի Նանսենի փողոցին և զբոսայգուն հարող տարածքում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան:
Դպրոցը Նանսենի թանգարանում կազմակերպել էր վահանակի շնորհանդես. այն կրում էր «Ֆրիտյոֆ Նանսեն. Աշարհի խիղճը» խորագիրը:
Աշակերտները ներկայացրեցին մանրամասներ՝ Նանսենի կյանքից և նրա՝ հայ ժողովրդի համար արված մարդասիրական գործունեությունից:
Միջոցառմանը ներկա էր Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորող, բարերար Սառա Եսայանը:
Ներկա էին նաև թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, Չեխովի անվան դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը: