211652_close_icon
views-count985 դիտում article-date 15:18 03-06-2015

ԴԱՀԿ պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության` հունիսի 3-ին մեկնարկած 22-րդ կոնգրեսին, որը անցկացվում է "Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին" խորագրի ներքո: Ըստ միջոցառման օրակարգի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հանդես կգա "Հասարակության իրազեկվածությունը հարկադիր կատարողի մասնագիտության վերաբերյալ" թեմայով ելույթով: Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա հունիսի 5-ին:

Նմանատիպ նյութեր