2508 դիտում
15:34 22-09-2017
ՀՀ ԴԱՀԿ պատվիրակությունը մասնակցում է ՌԴ-ում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով ս/թ սեպտեմբերի 21-22-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սուզդալում:
Պատվիրակությունը մասնակցում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կատարողական վարույթում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակից են նաև պատվիրակություններ շուրջ 28 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Բելառուսից, Չեխիայից, Ռումինիայից, Սերբիայից, Թաիլանդից, Չինաստանից և այլն: Միջազգային գիտաժողովը լայն հարթակ է՝ կատարողական վարույթին և առհասարակ հարկադիր կատարման գործընթացին առնչվող տարատեսակ խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման համար:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Արմեն Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որի ավարտին պատասխանել է նաև գործընկերների հնչեցրած հարցերին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելությունները, համակարգի ձեռքբերումները, խոսել նաև այն փոփոխությունների և սպասվող արդյունքների մասին, որոնք ակնկալվում են մոտ ապագայում, և որոնց ներդրմամբ Ծառայության էլեկտրոնային կառավարման կենտրոնացված համակարգը կհամալրվի նոր մոդուլներով ու գործիքակազմով:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր գործընկերներին է ներկայացրել նաև Ծառայության որդեգրած քաղաքականությունը. «Ծառայությունն աշխատում է բաց, հասանելի ու մատչելի դարձնել քաղաքացիների համար իր բոլոր գործառույթներն ընդհանրապես, ինչն, անշուշտ, կյանքի է կոչվում տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ ու ինֆորմացիոն համակարգերի կատարելագործմամբ: Այսօր ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն կիրառումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ավտոմատացնել ու դյուրինացնել ցանկացած գործընթաց, այլև զգալիորեն խնայել ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ, իսկ մենք շահագրգիռ ենք, որ մեր քաղաքացիների համար հնարավորինս պարզեցվեն հարկադիր կատարմանն առնչվող գործընթացները՝ վճարման պայմանները, տեղեկատվության հասանելիությունը, արգելանքների կիրառումը և այլն»:
Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ծառայության ղեկավարը նաև մի շարք հանդիպումներ, քննարկումներ և առանձնազրույցներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակներում խոսվել է փոխգործակցության խորացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարների մասին, որոնց շուրջ ձեռք են բերվել մի շարք առարկայական պայմանավորվածություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
985 դիտում
15:18 03-06-2015
ԴԱՀԿ պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին
9070 դիտում
13:38 11-09-2017
Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ, ծանոթացել ընթացող աշխատանքներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
730 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1027 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
655 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան