211652_close_icon
views-count30486 դիտում article-date 12:40 08-03-2017

Գյումրիում սիրված երգչուհու մենահամերգին իր նախաձեռնությամբ ներկա էին նաև Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ին, Գյումրիում տեղի ունեցավ երգչուհի Իրինա Հարությունյանի մենահամերգը՝ կանանց միջազգային տոնին ընդառաջ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի լեփ- լեցուն դահլիճում հնչեցին երգչուհու հեղինակային երգերը, ինչպես նաեւ ազգրական եւ այլ կատարումներ: Ի. Հարությունյանը, մենահամերգի մեկնարկին ողջունելով գյումրեցիներին, նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ տոնական երեկոն իր հետ անցկացնելու համար, այնուհետև միամսյակի կապակցությամբ շնորհավորեց գյումրեցի կանանց և աղջիկներին՝ նվիրելով հատուկ կատարում: Գյումրեցիներին և երգչուհուն շնորհավորելու նպատակով Երևանից ժամանել էին սիրված երգիչ-երգչուհիներ՝ Նարե Գեւորգյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Կոդ դը Իվուարից ժամանած երգիչ Սեկուն: Միջոցառումը վարում էր հաղորդավար Հակոբ Հակոբյանը: Շոու ծրագրի պարային տրամադրությունն ապահովում էր «Էմ էյ Դենս» պարային համույթը: Ի. Հարությունյանի ցանկությամբ և նախաձեռնությամբ մենահամերգին ներկա էին նաև Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները: Գյումրեցի քմահաճ հանդիսատեսի չդադարող ծափահարությունները, ջերմ ընդունելությունը ապացույցն էին այն բանի, որ համերգը սպասված էր, և Գյումրին կարոտել էր ծնունդով գյումրեցի երգչուհուն: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+

Նմանատիպ նյութեր