Թանգարանների գիշեր-ը Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում.
Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումները Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում մեկնարկեց հանդիպում-քննարկումով:
Հյուրը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էր: Այս տարվա կարգախոսն էր Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում¦:
Հանդիպմանը մասնակցում էին գրող, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը, ՆորՆորքի 1-ին զանգվածի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը, Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի ուսուցչական կազմը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոսներ, մտավորականներ:
Հավատարիմ մնալով խորաագրին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը ներկայացրեց օրվա խորհուրդն ու նպատակները:
Քննարկվեցին թանգարանների դերն ու նշանակությունը, առավել արդյունավետ աշխատելու անհրաժեշտությունը, մշակութային կառույցների հնարավոր համագործակցությունը:
Անդրադարձ կատարվեց Հայաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում ծագած դժվարություններին ու դրանց հնարավոր լուծումներին: