Վենետիկում մեկնարկել է 56-րդ ամենամյա արտ-բիենալեն
Մեկնարկել է համաշխարհային արվեստի ամենահայտնի և հին ֆորումներից մեկը՝ Վենետիկյան արտ-բիենալեն, որը նվիրված է արդիականության քննադատական հայացքներին: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, բիենալեն առաջին անգամ անցվացվել է 1895-ին՝ որպես Վենետիկ քաղաքի գեղարվեստական միջազգային ցուցահանդես, և առաջին դիտումներին ներկայացվել են 16 երկրների նկարիչների գործեր։ Ավանդաբար մասնակից երկրները իրենց արվեստը ներկայացնում են ազգային տաղավարներում, որոնցից շատերը հատուկ այդ նպատակով կառուցվել են 20-րդ դարում:
Այս տարվա Վենետիկի 56-րդ արտ-բիենալեի թեման է դարձել «All the world futures»-ը («Աշխարհի բոլոր ապագաները»): Հիմնական նախագծին մասնակցում են 55 երկրների 135 նկարիչներ:
Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 22-ը: