Գյումրիում այսօր բացվելու է «Հայկական հետք» խորագրով լուսանկարչական բիենալեն
«Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ս. թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը Գյումրու «Սթայլ» պատկերասրահում կանցկացվի «Հայկական հետք» խորագրով լուսանկարչական բիենալեն, որին կմասնակցեն Ռումինիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները:
Լուսանկարների միջոցով կներկայացվի հայկական պատմամշակութային ժառանգությունը: Արտերկրից ժամանած մասնակիցները կհանդիպեն նաև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ և նրանց համար կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Բիենալեի բացումը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը՝ 15:00-ին: