21311 դիտում
21:45 28-04-2015
Ինչի համար էր «ծիտը» Ազգային ժողովի նախագահին ու մեծ թվով պատգամավորների բերման ենթարկել գրքի շնորհանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 28-ին, Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտում (Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ) տեղի ունեցավ լրատվական դաշտում ճանաչված, «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող, ներկայումս ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը:
Ինչպես շնորհանդեսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված է 1915 թ-ի Հայոց մեծ եղեռնը վերապրած կնոջը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահներ էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, նրան գրչակից ընկերներն ու համակիրները, հասարակ քաղաքացիներ:
Շնորհանդեսի ժամանակ «Վիգեն և ընկերներ» համույթի կողմից կենդանի կատարմամբ հնչեցին սիրված երգեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ելույթներով հանդես եկան Գրողների միության նախագահ էդուարդ Միլիտոնյանը և գրքի առաջին ընթերցող Անահիտ Ադամյանը: Իր խոսքում գրքի հեղինակ Մ. Եսայանը ներկայացրեց, թե ինչպես է ծնվել այն գրելու գաղափարը: Նա խոստովանեց նաև, որ գրքի առաջին ընթերցող Ա. Ադամյանը իրեն, սովորաբար, որպես մտերիմ դիմում էր «ծիտ»-ով, ինչից հետո դահլիճը բարի ծիծաղով սկսեց ծափահարել:
Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, իսկ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարևորեց այս գրքի ծնունդը:
Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանն էլ իր խոսքում հայտնեց, գիրքը դուր է եկել, քանի որ այնտեղ իրեն հոգեհարազատ կոլորիտ էր տեսել՝ հայրենադարձների հետ կապված:
Իր խոսքում գրքի հեղինակ Մ. Եսայանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ով նույնպես ներկա էր շնորհանդեսին հայտնեց իր շնորհակալությունը, ով խոստացել է, որ կաջակցեն որպեսզի գիրքը հրատարակվի անգլերեն լեզվով:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ շնորհանդեսից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+
Նմանատիպ նյութեր
8867 դիտում
21:34 18-07-2021
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին. Armeniasputnik.am