211652_close_icon
views-count1446 դիտում article-date 17:36 28-05-2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր և խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ: 1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի և միասնության դրսևորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը: Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ վերածվելով հայ ազգի միասնականության և միաբանության լավագույն առհավատչյայի: Երկրի և իշխանությունների առջև դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը: Այդ համատեքստում անգնահատելի է պատմական և քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ և միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը: Մաղթում եմ, որ կուռ և միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն և միասնականություն Հայկական երկու պետություններին և աշխարհասփյուռ հայությանը: Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր