211652_close_icon
views-count8879 դիտում article-date 21:34 18-07-2021

Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին. Armeniasputnik.am

Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են․ այս պատերազմից հազարավոր հերոսական պատմություններ մնացին, ցավոք, շատերի մասին դրանք հետմահու են պատմվում։ Պատերազմն ունի նաև մեկ այլ կողմ, որի մասին շատ խոսել չենք ուզում, բայց իրականությունից չես փախչի, հայտնում է Armeniasputnik.am-ը:

Պաշտպանել հայրենիքը` նշանակում է պաշտպանել սեփական տունն ու ընտանիքը։ Այս համոզմունքով կապիտան Տիգրան Մնացականյանը պատերազմ գնաց ու այս նախադասությունն էր բոլոր օրերի ընթացքում ասում իր անձնակազմի տղաներին՝ նրանց, ովքեր մինչև վերջին օրն իրենց 27-ամյա հրամանատարի կողքին կանգնած մնացին։

Տիգրանը Կոտայքի մարզից է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության նշանակվել Արարատի մարզում։ Սկզբում դասակի հրամանատար էր, հետո վաշտի հրամանատար դարձավ։ Օգոստոսին Տիգրանն ամուսնացավ, սիրելիի` Լիդայի հետ հասցրեց մոտ մեկ շաբաթ ընտանեկան խաղաղ կյանքը վայելել, հետո մեկնեց 14-օրյա դիրքային հերթապահության, որից տուն վերադառնալու հաջորդ օրն էլ սկսվեց պատերազմը։ Առաջին օրերին պայմանագրային զինծառայողներից կազմված վաշտը Երասխի դիրքերում էր պաշտպանություն իրականացնում։ Տիգրանն ասում է՝ որքան էլ գիտակցում էր իրենց մարտական առաջադրանքի կարևորությունը, բայց միտքն ու սիրտն Արցախում էին՝ պատերազմի դաշտում։ Հոկտեմբերի 6-ին ստացվեց Ջրական (Ջաբրայիլ) մեկնելու հրամանը։

Ասում է՝ Արարատից շարժվեցին մոտ 90 հոգով, Ջրականում մնացին 20-25 հոգով։ Նրանցից 10-ը զոհվեցին, 7-ը, նրանց թվում նաև հենց ինքը՝ հրամանատարը, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան։ Տիգրանը խոստովանում է՝ պայթող ռումբերի, զոհերի ու վիրավորների կողքին մի ծանր, կոտրող հարված էլ հենց դա էր՝ տեսնել փախչողներին։ Նրանց կողքին, նույն իրականության մեջ, հազարավոր, ինչպես Տիգրանն է նրանց անվանում, «թասիբով տղաներ» էլ մահվանն ընդառաջ էին գնում՝ տունը, ընտանիքը, իրենց պատիվն ու հայրենիքը պաշտպանելու համար։  Շեշտում է՝ բոլոր նրանք, ովքեր մնացին մարտի դաշտում, հերոս են՝ անկախ նրանից` զոհվել են, վիրավորվել են, թե անվնաս են մնացել։ Անվնասն էլ հարաբերական է․ նա, ով ֆիզիկական վիրավորում չի ստացել, հաստատ հոգեբանական ծանր տրավմա ունի։

Տիգրանը նորից ձեռքն է վերցնում հեռախոսն ու Արցախում նկարահանված տեսանյութ ցույց տալիս․ տղաներով քոչարի են բռնել։

Մանրամասները՝ Armeniasputnik.am-ում:
 

Նմանատիպ նյութեր