Համազգային թատրոնում երիտասարդ գրողի «Ձմռան վերջին օրը» գրքի շնորհանդեսին ներկա էին շատ ու շատ հայտնի դեմքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 20-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի ունեցավ գրող Էդգար Կոստանդյանի «Ձմռան վերջին օրը» գրքի շնորհանդեսը, որը հեղինակի 4-րդ վեպն է:
Միջոցառմանը ներկա էին դերասաններ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի դեմքեր, գրողի ընթերցողներն ու ընկերները:
Կոստանդյանը նաև «Որբանոց» գրքի հեղինակն է, ինչպես նաև տասնյակից ավելի պատմվածքների, որոնք տարբեր հեղինակավոր միջազգային մրցույթներում լավագույնն են ճանաչվել:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի