211652_close_icon
views-count1525 դիտում article-date 12:18 26-04-2026

Արտառոց գողության դեպք՝ «Ավան առողջության կենտրոն»-ում․ բուժ․ գծով տեղակալը ոստիկաններին հայտնել է, որ գողացել են կադրերի բաժնի աշխատասենյակում գտնվող աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 14-ին, արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 69-ամյա Վառվառա Մ․-ն և հայտնել, որ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են «Ավան առողջության կենտրոն»-ի 4-րդ հարկի կադրերի բաժնի աշխատասենյակում գտնվող հիշյալ ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 50-ամյա Արա Ն․-ի 27․03․2026թ․-ի աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող թիվ 108 հրամանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Վառվառա Մ․-ն աշխատում է «Ավան առողջության կենտրոն»-ում, որպես բուժ․ գծով տեղակալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր