Ավտովթար Երևանում․ «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա, մասամբ նաև՝ հետիոտների համար նախատեսված վայրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են «Porsche Cayenne» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Porsche»-ը ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիր է ունեցել, և վարորդը կայանել է այն՝ փորձելով հասկանալ, թե ինչում է խնդիրը, և այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է կայանված «Porsche»-ին, որից հետո «Nissan»-ը հայտնվել է բետոնե եզրաքարի վրա՝ մասամբ նաև հետիոտների համար նախատեսված վայրում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։