Որոտանի կասկադի գործարքը շարունակում է ձգձգվել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում: ՀՀ կառավարությունը երեկ կրկին փոփոխություններ կատարեց կասկադի վաճառքի պայմանագրում:
Պայմանագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ դեռ 2014թ. հունվարին, ըստ որի ամերիկյան ընկերությունը 250 միլիոն դոլար պետք է վճարի: Սա առաջին անգամն էր, որ հայկական էներգետիկ օբյեկտը վաճառվում է ոչ ռուսական ընկերության: Թերևս, հենց սա է պատճառը, որ գործարքը անընդհատ ձգձգվում է:
Պայմանագրում երեկ կատարված փոփոխությունը տեխնիկական է: Բայց դրանից հետո էլ վաճառքի գործարքը դեռևս չի կայացվել, և Որոտանի կասկադը շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: