«Որոտանի կասկադի» վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. Դավիթ Հարությունյան. ՉԻ
«Չորորրդ իշխանություն»-ը գրում է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան երեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե «Որոտանի կասկադի» վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։
««Մենք արմատապես վերանայում ենք բոլոր այն պայմանները, որոնք նախկինում առկա էին։ Գործարքն ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են, սակայն բազմաթիվ հարցերով մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների»»,–հայտարարել է Դ. Հարությունյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: