211652_close_icon
views-count2117 դիտում article-date 08:48 04-03-2014

Որոտանի կասկադի կապիտալն ավելին է, քան այն գինը, որով վաճառվեց ամերիկացիներին․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն»֊ը գրում է․ «Երեկ Որոտանի կասկադի գործարքի մասին նոր փաստեր է հրապարակել erkir.am–ը, որը գրել է. «Որոտանի ՀԷԿ»-ի ֆինանսական վիճակի մասին վերջին հետևությունից ակնհայտ երևում է ընկերության սեփական կապիտալի մնացորդը, 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 110 միլիարդ 897 միլիոն 66 հազար 586 դրամ, կամ մոտ 271 միլիոն 806 հազար 500 դոլար, եթե ընդունենք, որ այդ ժսմանակ դոլարի փոխարժեքը եղել է 408 դրամ՝ 1 դոլարի դիմաց։ Այսինքն ակնհայտ է, որ անգամ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ, ընկերության ունեցած կապիտալը մոտ 90 միլիոն դոլարով ավելի շատ է, քան այն գինը՝ 180 միլիոն դոլարը, որով ընկերությունը վաճառվեց ամերիկացիներին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր