1095 դիտում
20:38 22-04-2015
Կոռուպցիան չարիք է հասարակության համար. Խոսե Մարիա Մեդինա Նավարո
Այսօր՝ ապրիլի 22-ին, Արարատում կայացավ հակակոռուպցիոն միջոցառում «Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում. հանրային վերահսկողության մարտահրավերները» թեմայով՝ Արարատի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր ՀԵԻԱ-ի կողմից՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
«Կոռուպցիան ինչի՞ է բերում, նախ և առաջ՝ այն չարիք է հասարակության համար: Կոռուպցիան նաև իջեցնում է տեղեկան ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարանների հաշվետվողականությունը: Պետք է բոլորը պատասխանատու լինեն կառավարության առջև: Մենք այս պահին քննարկում ենք ռազմավարություններ, գործողությունների պլաններ, բայց անհրաժեշտ է, որ այս պահին ընդգրկված լինեն քաղաքացիներ: Մենք այստեղ ենք գտնվում, որ նպաստենք ու աջակցենք»,- նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն:
«Առանց քաղաքացիների մասնակցության այս ամբողջ բարեփոխումներն արդյունավետ չեն լինի, և այդ պատճառով մենք շատ ենք կարևորում՝ ինչպես հասակական կազմակերպությունների մասնակցությունը, այնպես էլ մասնավոր սեկտորի դերն այս գործում»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգոց Նաիրա Գյուլնազարյանը:
«Մեր կազմակերպությունը, նաև հակակոռուպցիոն կոալիցիան միշտ հետամուտ է լինելու պետական մարմինների հետ խորը, գործընկերային համագործակցության, որովհետև և՛ հանրության նպատակը, և՛ պետական մարմինների նպատակը մեկը պետք է լինի՝ մատուցել մեր բնակչությանը որակյալ, արդյունավետ ծառայություններ նաև սոցիալական ոլորտում»,-նշեց ՀԵԻԱ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Ողջույնի խոսքերին հաջորդեցին զեկույցներ սոցիալական ոլորտում առկա հիմնախնդիրների և դրա նկատմամբ իրականացվող հանրային վերահսկողության մարտահրավերների վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո, որից ԵՄ ներդրումը կազմել է 585.000 եվրո, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներդրումը՝ 15.600 եվրո:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
1839 դիտում
14:29 22-02-2015
Խոսե Սարուխանը պատվավոր դոկտորի կոչում է ստացել
8832 դիտում
22:01 01-05-2017
Խոսե Խիմենես. «Ատլետիկոն» գիտի, թե ինչպես հաղթել «Ռեալին»
Այս բաժնից
910 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ