1396 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
«Փաստը սուրբ է, մեկնաբանությունն՝ ազատ: Սա ոչ միայն լրագրության, այլև ցանկացած գործունեության գլխավոր սկզբունքը պետք է լինի: Այդ սկզբունքը տարածվում է նույնիսկ միջանձնային հարաբերությունների վրա: Օրինակ՝ երբ կինն ամուսնուն ասում է՝ «ա՛խ, դու ինձ դժբախտ դարձրեցիր», դա անշուշտ մեկնաբանություն է, որը կարող է հիմնվել, իսկ կարող է նաև չհիմնվել փաստերի վրա: Եթե ամուսինները փորձեն խորանալ փաստերի մեջ, ապա, շատ հավանական է, երկուսն էլ կունենան փաստերի, ինչպես հիմա ընդունված է ասել, թղթածրար: Այդ «փաթեթի» մանրամասն քննարկումը, որպես կանոն, հաշտեցման չի բերում, սակայն զուտ տեսականորեն մեկնաբանության ոլորտից պիտի որ տանի դեպի փաստերի ոլորտ:
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են: Կան փաստեր, որոնք վկայում են երկու կողմերի չարագործությունների մասին: Սակայն դրանք «չարիքի մարմնավորում» հավակնոտ եզրույթի մեջ ներառելը անձամբ ինձ չափազանցություն, ծայրահեղություն է թվում: Բայց, ինչպես արդեն ասացի, այստեղ ամեն մեկն ազատ է մեկնաբանել: Պարզապես նրանք, ովքեր այդ մակարդակի մեկնաբանություններ են անում, չեն ցանկանում խորանալ իրենց համակրած կողմի չարագործություններն ապացուցող փաստերի մեջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2702 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
22787 դիտում
10:43 31-05-2017
«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի», «Թուլին նայի հլը» արտահայտությունները հանցակազմ չեն պարունակում. «Առավոտ»
3217 դիտում
08:38 28-02-2015
ԲՀԿ-ի անունից Տիգրան Ուրիխանյանն այլևս իրավասու չէ մեկնաբանություններ անել. Ժողովուրդ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը