Խոսե Սարուխանը պատվավոր դոկտորի կոչում է ստացել
Մեքսիկայի հայտնի հայ գիտնական Խոսե Սարուխանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Սարուխանը եղել է մեքսիկական ամենախոշոր բուհի` Ունամ համալսարանի (Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան) ռեկտորը, մինչ օրս էլ մեծ աշխատանք է տանում աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման հարցերում:
Իսկ կենսաբանության բնագավառում հայտնի են նրա բազմաթիվ գիտական աշխատությունները, հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: