211652_close_icon

«Էդ ի՞նչ նախադասություն է». ազատամարտիկը՝ Փաշինյանի՝ «մեր բանակը չպետք է լինի մարտունակ» հայտարարության մասին. Aravot.am

views-count3562 դիտում article-date 14:55 27-10-2025
-Մի քանի անգամ ականատես եմ եղել, որ  տաքսու վարորդը պսակը շալակած մենակ գալիս է: Դա պսակ չի, դա կառավարության ուղարկած պսակ չէ: Օրենքն այն է, որ պետք է գային այսօր թե՛ կառավարությունից, թե՛ ԱԺ-ից: Վերջին հաշվով  ազգային  գաղափարախոսության հենքի վրա ու դրա միջով անձանց սպանդ եղավ: Այսօր այստեղ շատ մարդ պետք է լիներ, իսկ շատ մարդ լինելու համար պետք  է մի տեղ ոգեւորող լիներ, կայծ վառող լիներ: Երեկ տեսնում եմ մի աշխարհ մարդ Հովհաննավանքում են պատարագ լսելու, իսկ այսօր, երբ պետք  է գանք մարդկանց հիշատակը սրբացնելու, ոչ մի բան,- այսօր՝  Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցին,  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը:

Նա նկատեց, որն այսօր շատ են այս թեզերը՝ սթափ մտածեն, կռվել չկա, խաղաղություն է, մեր բանակը չպետք է լինի մարտունակ, պետք  է լինի պաշտպանողական. «էդ ի՞նչ նախադասություն է,  թող ուրիշները մեզնից պաշտպանվեն: Ումի՞ց պաշտպանվենք: Էդ ո՞ր պաշտպանվողն է  շահում, պաշտպանվողը միշտ կորուստներ է  ունենում, առաջին հարվածն է , տվիր, տվիր, չտվի՞ր, վե՞րջ, կործանվում ենք»:

Նմանատիպ նյութեր