Խոսե Խիմենես. «Ատլետիկոն» գիտի, թե ինչպես հաղթել «Ռեալին»
«Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը նշել է, որ թիմը պատրաստ է արժանի խաղ ցուցադրել «Ռեալի» դեմ` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում:
«Մենք ծարավ ենք հաղթանակների: Ցանկանում ենք աճել, պայքարել մեզ բնորոշ տոկունությամբ` անկախ նրանից, թե որ մրցաշարին ենք մասնակցում: Մենք ամենուրեք մրցունակ ենք:
Կարևոր չէ, դա ընկերական խաղ է, թե` Չեմպիոնների լիգայի: Մենք մեր մեջ սերմանում ենք պայքարի ոգին, որպեսզի հասնենք այն նպատակներին, որոնք ամեն անգամ դնում ենք մեր առջև մրցաշրջանի սկզբում:
«Ատլետիկոն» պատրաստ է դիմակայել ցանկացած թիմի, որը մեր ճանապարհին կկանգնի: Մենք լավ մարզավիճակում ենք գտնվում և պատրաստվում ենք արժանավայել խաղալ «Ռեալի» հետ: Մենք նրանց արդեն հաղթել ենք «Սանտյագո Բերնաբեույում», ինչպես և` մեր հարկի տակ», ասել է Խիմենեսը: