211652_close_icon
views-count64060 դիտում article-date 15:39 22-04-2015

Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. բախվել են BMW-ն ու մարդատար «Գազել»-ը. կա 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները, ովքեր նշված հատվածում մեծ դժվարությամբ հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ը սպասարկում է թիվ 43 երթուղին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր պետք է ժամանեն քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարոդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր