ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը աշխատանքից ազատվելու համար դիմել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին․ նա համակարգի ամենափորձառու և մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդկանցից է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին դիմում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տիգրան Պետրոսյանը խնդրել է ՆԳ նախարարին, որպեսզի իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից։
Տ․ Պետրոսյանը նախկին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, հետո փրկարար ծառայության ամենափորձառու և պրոֆեսիոնալ, նաև մարդկային բարձր հատկանիշներով օժտված փրկարարներից է եղել և մեծ հարգանք է վայելում ոչ միայն աշխատանքային կոլեկտիվում, այլ նաև հանրության շրջանում։
Վաղը՝ ապրիլի 1-ին, պարզ կլինի՝ ՆԳ նախարարը բավարարում է Տ․ Պետրոսյանի խնդրանքը, թե ոչ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի