25391 դիտում
10:24 23-04-2015
Նոր մանրամասներ երեկ Սարալանջի ճանապարհին տեղի ունեցած BMW-ի և «Գազել»-ի խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 9 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գորերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW-ն վարել է Երևանի Բակունցի 1-ին նրբանցքի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Դոյդոյանը, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 60-ամյա Սարգիս Ղազարյանը:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու Ս. Ղազարյանի ուղևորներ՝ 23-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը, 10-ամյա Սյուզաննա Հարությունյանը, 46-ամյա Գոհար Հակոբյանը, 65-ամյա Ալվարդ Ասլանյանը, 2-ամյա Լիլի Հովհաննիսյանը, 25-ամյա Նազելի Մուրադյանը և 18-ամյա Արմեն Հակոբյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Գ. Դոյդոյանն աշխատում է «Օրաժ Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ «Գազել»-ի վարորդ Ս. Ղազարյանը՝ «Անի-Քրիստ» ՍՊԸ-ում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել «Գազել»-ին:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/22/50520/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել էին BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:
Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիներն ու փրկարարները: Օպերատիվ էին գործել նաև 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր վիրավորներին տեղափոխել էին հիվանդանոցներ:
Վթարի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները, ովքեր նշված հատվածում մեծ դժվարությամբ հեռացնում էին հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)