211652_close_icon
views-count5068 դիտում article-date 22:14 18-04-2015

Առաջաձորում տեղի ունեցավ հայ գթության քույր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի անթաղ աճյունի հուղարկավորությունը

Կապանի տարածաշրջանի Առաջաձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ հայ գթության քույր, որբախնամ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի անթաղ աճյունի հուղարկավորությունը: Կապանում հայտնի Մելիք-Ստեփանյան տոհմի դուստրը, թողնելով ուսումն արտերկրում` 1915 թվականին վերադառնում է հայրենիք և զբաղվում Եղեռնից մազապուրծ հայ որբերի փրկության և խնամքի գործով: Հիվանդ որբերին խնամելիս վարակվում է տիֆով և մահանում: Եղբայրը` Սմբատ բեկ Մելիք-Ստեփանյանը զմռսել էր նրա մարմինը և ամփոփել Առաջաձոր գյուղի տոհմական դամբարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումների շրջանակներում կատարվեց նաև Վարսենիկի աճյունը տոհմական դամբարանում քրիստոնեական կարգով հողին հանձնելու արարողությունը: Հոգեհանգստի կարգ կատարեց Կապանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր