2428 դիտում
11:46 01-05-2019
Մայիսի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի աճյունի վերահուղարկավորումը
Մայիսի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանի վերահուղարկավորումը։ Այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայկական ժողովրդական շարժման՝ Լիբանանի և Սիրիայի կառույցը։ Նրանում ասվում է.
«Հայկական Ժողովրդային Շարժումի Լիբանանի Եւ Սուրիոյ կառոյցը, կ’ողջունէ նորագոյն ազգային ազատագրական պայքարի ռահվիրայ կազմակերպութեան՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հոգեւոր հայր, յանուն ազգային անժամանցելի իրաւունքներու ձեռքբերման զինեալ պայքարի շեփորի հնչիւնները առաջինը արձակած՝ Գուրգէն Եանիգեանի աճիւններու Հայաստան տեղափոխումը եւ հայրենի հողին՝ Եռաբլուրի կազմակերպութեան նահատակներու յուշահամալիրին մէջ ամփոփումը:
Մենք լիայոյս ենք, որ աշխարհի տարբեր անկիւններուն սփռուած եւ օտար հողերուն մէջ ամփոփուած ազատագրական պայքարի նահատակներու աճիւններուն Հայաստան տեղափոխման գործընթացը, որուն ուղղութեամբ երկար տարիներու վրայ ծրագրային եւ նախապատրաստական աշխատանքներ կատարուած էին արդէն, այս առաջին քայլով իր անկասելի մեկնարկը կ’արձանագրէ ու կը վերածուի համազգային իղձերու իրականացման իւրօրինակ երեւոյթի:
Այս առիթով կոչ կ’ուղղենք հայրենի մեր ժողովուրդին, որ խուռներամ շարքերով ներկայ գտնուի, Կիրակի՝ 5 Մայիսին Եռաբլուրի մէջ նախատեսուած միջոցառմանը եւ իր յարգանքի տուրքը մատուցէ հերոսի յիշատակին:
Փառք ազգային ազատագրական պայքարի բոլոր նահատակներուն:
Պէյրութ, 30 Ապրիլ 2019
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
ԼԻԲԱՆԱՆԻ ԵՒ ՍՈՒՐԻՈՅ ԿԱՌՈՅՑ»։
Նմանատիպ նյութեր
2155 դիտում
19:34 19-09-2022
Տեղի է ունեցել Գուրգեն Յանիկյանի «Բանտարկյալի ձայնը» գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am