211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքում քարաթափման հետևանքները վերացվել են

views-count1125 դիտում article-date 16:32 15-04-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում (Վարդենյաց լեռնանցքում) փլուզված ժայռաբեկորները ապրիլի 15-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նմանատիպ նյութեր