Վերացվել են Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաթափման հետևանքները
Հոկտեմբերի 3-ին` ժամը 10:40-ի դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում:
«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներկա պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության համար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից: