Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 23-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: