2965 դիտում
13:33 28-02-2015
19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Այնտեղից փոխանցում են, որ Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Է. սաֆարյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Երեւանից էր` Նոր Նորքի 1-ին զանգվածից: Հաջողվել էր նաեւ պարզել, որ Ալբերտը հակառակորդի կրակոցից չի մահացել. նախնական տեղեկություններով՝ նրա մահվան փաստով քրական գործը հարուցվելու է ինքնասպանության հասցնելու հոդվածով, այսինքն` ինքն է իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրել:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան