2431 դիտում
18:35 01-07-2015
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է 30.06.2015թ.՝ ժամը13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին:
ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին լեյտենանտն ստացած մարմնական վնասվածքից ժամը 13:30-ի սահմաններում մահացել է:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանության հասցնելը», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է 22-ամյա լեյտենանտ Մավրիկ Մելիքյանը: Նախնական տեղեկություններով՝ քննչական մարմինը վարկածների մեջ քննում էր նաև ինքնասպանության հասցնելու վարկածը: Մեզ հաջողվել էր պարզել, որ նա Երևանից է:
Նմանատիպ նյութեր
2965 դիտում
13:33 28-02-2015
19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Այս բաժնից
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
790 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան