Հունվարին ՀՀ միջազգային պահուստները նվազել են՝ դառնալով 1մլրդ 351 մլն. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ ԿԲ տվյալների, եթե դեկտեմբերին միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 489 մլն դոլար, ապա հունվարին այն նվազել է՝ դառնալով 1մլրդ 351 մլն:
Ընդ որում, միջազգային կառույցների պահանջով, ընդունված չափանիշ է՝ պահուստները չպետք է ցածր լինեն վերջին 3 ամիսների ներկրման ծավալներից: Իսկ Հայաստանի՝ վերջին երեք ամսվա ներկրման ծավալները կազմել են մոտ 1.1մլրդ: Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն պետական պահուստները ծախսել է դրամի արհեստական արժևորման նպատակով՝ կանխելու դոլարի նոր թռիչքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։