Չինաստանը կոչ է արել Ուկրաինային հետևել մինսկյան համաձայնություններին
Չինաստանը կոչ է արել Ուկրաինային հետևել մինսկյան համաձայնություններին՝արևելքում տիրող հակամարտության հարցը լուծելու համար: Այս մասին հայտնել են Չինաստանի արգործնախարարությունից՝ մեկնաբանելով Կիևի առաջարկը Ուկրաինա ուղարկել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուժերին:
«Մենք ուշադրություն ենք դարձրել տվյալ հայտարարությանը. Չինական կողմը ի սկզբանե կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը: Համապատասխան կողմերը փետրվաի 12-ին Մինսկում համաձայնության են եկել՝ Ուկրաինայի հակամարտության հարցով քաղաքական համաձայնության հասնելու համար: Չինական կողմը բարձր է գնահատում այդ համաձայնությունները և հույս ունի, որ դրանք կիրականացվեն»,- ասված է Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: