Չինաստանը Դալայ Լամային պատրանքներից հրաժարվելու կոչ է արել
Չինաստանի իշխանությունները Տիբեթի ապագայի շուրջ պատարանքներից հրաժարվելու կոչ են արել Դալայ Լամային` նշելով, որ այն միշտ եղել է Չինաստանի մի մասը:
Պեկինը տիբեթցիների հոգևոր առաջնորդին նորից մեղադրել է կեղծավորության մեջ` հայտարարելով, որ Դալայ Լաման տենչում է անկախության, այլ ոչ թե` շրջանի ինքնավարության:
Դալայ Լաման աքսորված է և 1959թ-ից ապրում է Հնդկաստանում: