Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի, եթե հետևենք մինսկյան համաձայնություններին. Վ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ եթե մինսկյան համաձայնություններն իրագործվեն, ապա Ուկրաինայում դրությունն աստիճանաբար կբարելավվի:
Նախագահը նշել է նաև, որ նման դեպքերի զարգացում Եվրոպային անհրաժեշտ է ոչ պակաս, քան Ռուսաստանին:
Նա նաև ընդգծել է, որ Եվրոպային հարող գոտում ոչ մեկին պետք չէ հակամարտություն, առավել ևս՝ ռազմական: