Բանգլադեշում լաստանավ է խորտակվել. կա 70 զոհ
Բանգլադեշում՝ Պադմա գետում, լաստանավի խորտակման հետևանքով 70 մարդ է զոհվել: Զոհերի թիվը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ փրկարարները հասել են դեպքի վայր:
Ըստ BBC-ի հաղորդած տեղեկությունների, հաջողվել է 40 մարդու կյանք փրկել:
Լաստանավը խորտակվել է բեռնատար նավի հետ բախումից:
Չի բացառվում, որ այն գերբեռնված է եղել: