Բանգլադեշում լաստանավ է խորտակվել․ կան զոհեր
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի մոտակայքում գտնվող գետերից մեկում լաստանավ է խորտակվել, որում գտնվել է 150 ուղևոր։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ներկայումս ջրից դուրս է բերվել 8 մահացածի մարմին, սակայն, ինչպես սպասվում է, զոհերի թիվը կավելանա։
Ինչպես փոխանցում է Reuturs գործակալությունը, փրկարարները դեռ նոր են ժամանում դեպքի վայր։