Բանգլադեշում խորտակվել է լաստանավ, որում 200 ուղևոր կար
Բանգլադեշում խորտակվել է լաստանավ, որում կար 200 ուղևոր, հայտնում է Российская газета-ն՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին: Ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել Պադմա գետում: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Նմանատիպ դեպքերը քիչ չեն Բանգլադեշում, քանի որ հաճախ են խախտվում անվտանգության կանոնները, սակայն ջրային երթուղին Բանգալդեշում հիմնական փոխադրամիջոցներից է, քանի որ երկրում 250 գետ կա: