Բանգլադեշում լաստանավ է խորտակվել. կա 11 զոհ, 50 վիրավոր
Բանգլադեշում լաստանավ է խորտակվել, որի հետևանքով 11 մարդ մահացել է, ավելի քան 50-ը վիրավոր են: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ըստ ոստիկանության տվյալների, Սուրմա գետն անցնելիս նավում հրդեհ է բռնկվել: Անձնակազմին կրակը մարել չի հաջողվել, որից մասամբ վնասված նավը խորտակվել է:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Հրդեհի պատճառները ճշտվում են: