Խորհրդարանական, ոչ իշխանական 5 խմբակցությունների բոյկոտն արդյունք տվեց
«Բարգավաճ Հայաստան», «ՀԱԿ», «ՀՅԴ», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողով չընդգրկվելու բոյկոտն արդյունք տվեց:
ԱԺ այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում որոշում կայացվեց, որ հաշվիչ հանձնաժողովում 6 անդամ կունենա իշխող կուսակցությունից և ևս 6 անդամ՝ ոչ իշխանական ուժերից: Նշենք, որ այս որոշմանը կողմ քվեարկեց 103 պատգամավոր, իսկ դեմ՝ 4-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան», «ՀԱԿ», «ՀՅԴ», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունները հերթական բոյկոտով էին հանդես եկել՝ հրաժարվելով ընդգրկվել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմում: Նրանք պատճառաբանել էին, որ հանձնաժողովում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, իսկ իրենք դիտորդի դեր են կատարում, հետեւաբար, եթե չեն կարող դերակատարում ունենալ, ապա իրենց ներկայությունն այդ հանձնաժողովում ձեւական բնույթ է կրում: