211652_close_icon
views-count2199 դիտում article-date 20:37 17-10-2021

Իշխանական «բեսպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան

Իշխանական այն «բեսպրեդելը», որն իր դրսևորումն է ունենում նաև ՏԻՄ ընտրություններում, միգուցե կարճաժամկետ կտրվածքով իշխանության պահպանման խնդիր է լուծում, սակայն առավել երկարաժամկետ ժամանակահատվածում բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանության՝ ՏԻՄ ընտրություններում ներկայացված կազմը ևս հուշում է, որ այն հետագայում իր նպաստն է բերելու երկրում իշխանափոխության գործընթացն արագացնելու գործում։

Վաղուց հայտնի է, որ այս իշխանության համար օրենք կամ սահմանադրություն խախտելը քաղաքական առօրյա է դարձել և նրանց թվում է, որ իրենց իշխանությունը հավերժ է, բայց մեկ է՝ մի փուլում այն բումերանգի էֆեկտի ուժով շատերին համապատասխան վայրեր է հասցնելու»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր