Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի, կամ այլ կերպ ասած՝ «ժառանգորդի» հարցը:
Իբրև առավել հավանական «ժառանգորդ» նշվում է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը: Թերթի այն հարցին, թե արդյո՞ք նա պատրաստ է և կցանկանա լինել նախագահի «ժառանգորդը», Ս. Օհանյանը պատասխանել է, որ այսօր ՀՀ-ում գոյություն ունեն իշխանության բոլոր թևերը և համապատասխան գործունեությունը ծավալում են: Մեր պատմության ընթացքում միակ ժամանակահատվածներից մեկն է, որ նրանք օրըստօրե զարգանում, կայունանում են, և դրա վրա է հիմնված Հայաստանի զարգացումը և անվտանգության ապահովումը: Պետական կառավարման համակարգում այսօր ունենք համապատասխան հիերարխիա, ինքն իր տեղն է զբաղեցնում, իր պարտականությունները բավականին շատ են, լայն են ու բավականին պատասխանատու, ինքն իր գործը կատարում է և դեռ շատ-շատ գործ ունի կատարելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում