ԱՄՆ-ն կարող է ցամաքային զորք դուրս բերել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում
Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Իրաք ուղարկել իր ցամաքային զորքերը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:
CNN-ին տված հարցազրույցում Հեյգելը պարզաբանել է, որ ամերիկյան զորքերը, ամենայն հավանականությամբ չեն մասնակցի ցամաքային գործողություններին: Նրանց առաքելությունը լինելու է հետախուզությունը և տեղի ուժային կառույցներին աջակցություն ցուցաբերելը: