Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցամաքային զորք ուղարկել Սիրիա. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al jazeera Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան կարող է ցամաքային զորք ուղարկել Սիրիա, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հաղորդում է Ria Novosti-ն:
«Եթե պետք լինի, մենք զորք կուղարկենք Սիրիա և բոլոր անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկենք՝ պաշտպանելու համար մեր երկիրը և ներսից, և դրսից»,-ասել է նա:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը այդ հարցով մինչ օրս բազմաթիվ որոշումներ է կայացրել, և Թուրքիան էլ կարող է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հանուն իր երկրի պաշտպանության: