211652_close_icon
views-count30146 դիտում article-date 17:38 24-01-2015

Հոգեկան խնդիրներ ունեցող մոր եւ քրոջ միակ խնամակալ Արթուրը, ում երկու օրից բանակ են տանելու, օգնություն է հայցում ՀՀ ՊՆ նախարարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Արթուր Երվանդի Հարությունյանին, ով հոգեկան խնդիրներ ունեցող մոր եւ քրոջ միակ խնամակալն է, երկու օրից տանում են բանակ: Նա դեմ չէ ծառայությանը, բայց նաեւ չի կարող մորն ու քրոջը այդ վիճակում միայնակ թողնել եւ խնդրում է իրեն օգնել: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց ինքը` Ա. Հարությունյանը: Արթուրն ասում էր՝ հունվարի 26-ին պետք է զորակոչեն բանակ, սակայն ինքը չի կարող գնալ, որովհետև ընտանիքի միակ կերակրողն է: «Մենակս եմ հոգ տանում 51-ամյա հոգեկան խնդիրներ ունեցող մորս ով 3-րդ կարգի հաշմանդամ է, ու անգամ այդ վիճակում զբաղվում է հավաքարարությամբ: Ունեմ նաև 10 տարեկան քույր, ով նույնպես ունի հոգեկան խնդիրներ, և հաճախում է հատուկ դպրոց»: Ես էլ անչափահաս տարիքից բանվոր եմ աշխատել, որ ընտանիքս պահեմ: Ես ոչինչ չունեմ ծառայության դեմ, բայց նրանց մենակ թողնելով ինչ խղճով գնամ ծառայության»: Ըստ Արթուրի՝ իրեն օրենքով հասնում է տարկետում, որովհետև ընտանիքի միակ պահողն է, սակայն զինկոմիսարիատից պատասխանել են, որ «մենք քո ընտանիքին կպահենք»: «Ու հիմա միակ հույսս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, ով վստահ է ճիշտ լուծում կտա զինկոմիսարիատի կողմից ստեղծված այդ թնջուկին»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր