211652_close_icon
views-count1764 դիտում article-date 15:10 22-01-2022

Գործող նախարարից առաջ հայաստանյան հոգեկան առողջության կենտրոններում բարեփոխումներ չեն կատարվել. ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Գործող նախարարից առաջ հայաստանյան հոգեկան առողջության կենտրոններում բարեփոխումներ չեն կատարվել։  Այս մասին այսօր` հունվարի 22-ին, Հայաստանի հոգեկան առողջության կենտրոնների վիճակի վերաբերյալ իր ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, հայտնում է News.am-ը։

 «Ցավոք, մեծ հաշվով գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք,ա նուշադրություն հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։ Արձանագրեմ, որ ինչ դրական փոփոխություն եղել է, կա՛մ դրվագային են եղել, կա՛մ կապված է առողջապահության գործող նախարարի հետ, որովհետև նախկինում այս նախարարության մակարդակով դրական զարգացումներ չենք ունեցել։ Իսկ միայն այս ժամանակահատվածում ոլորտը կարգավորելու համար ընդունվել է 12 իրավական նոր ակտ»,–ասաց Թաթոյանը։

ՄԻՊ–ը տեղեկացրեց, որ ինքն  այցեր է կատարել Սևանի ու Ավանի հոգեկան առողջության կենտրոններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի հոգենյարդաբանական տուն–ինտերնատ։

 Այցելող խմբերում եղել են ՄԻՊ աշխատակիցներ, հոգեբույժներ, հոգեբաններ, սոցաշխատողներ, իրավաբաններ, սոցիոլոգներ։

Խմբերն արձանագրել են կենտրոններում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ կեղծված ստորագրություններ, մարդկանց հարկադիր կերակրում, սենյակների փակում, հագուստի չտարբերակում եւ այլն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր