211652_close_icon
views-count2379 դիտում article-date 14:03 06-02-2021

Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա

Եղիազարյան Արթուրը Արցախից էր։ Մարտակերտի Մոխրաթաղ գյուղում էր ծնվել։ Դպրոցական տարիքից ընտանիքով տեղափոխվել էին Ռուսաստան, բայց 2018-ին հետ էր վերադարձել ու ծառայության անցել հայրենի Արցախում, Մարտունի 2-ում։

44 օրում Արթուրն անցավ դժոխքի միջով՝ կռվելով ամենաթեժ կետերում և ընկավ դիպուկահարի կրակոցից նոյեմբերի 9-ին Մարտունիում, հրադադարից հաշված ժամեր առաջ։

Արթուրը զոհվեց, այդպես էլ չիմանալով, թե քանի անգամ էր հնարավոր եղել ավելի վաղ կանգնեցնել պատերազմն ու փրկել իր և իր ընկերների կյանքերը։ Արթուրը չիմացավ, որ իրենց զոհվելուց մի քանի ամիս անց որոշ «հայեր» սիրախաղ են սկսելու թուրքերի հետ։ Այն թուրքերի, որոնք խլեցին Արթուրի ու Արթուրի պես 5000 տղու կյանք։ Արթուրը զոհվեց, որ Մարտունին մնա անառիկ, Արթուրը զոհվեց՝ պաշտպանելով հայրենի Արցախը։ Արթուրը զոհվեց, չիմանալով, որ իրենց դավաճանել են։

Արթուրն ընդամենը 19 տարեկան էր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Եղիազարյան Արթուրը Արցախից էր։ Մարտակերտի Մոխրաթաղ գյուղում էր ծնվել։ Դպրոցական տարիքից ընտանիքով տեղափոխվել էին...

Posted by Aram Gevorgyan on 2021 թ. փետրվարի 5, ուրբաթ

Նմանատիպ նյութեր